Ռուսաստանի հետ կապված՝ ես կխոսեի ոչ թե զիջումների, այլ՝ լուծումների մասին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջիկայում Ռուսաստան իր այցերին։
«Մեր ընկալումն այն է, որ մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ Հայաստանը հարգում է Ռուսաստանի ինքնիշխանությունն ու շահերը, բայց ավելի շատ հարգում ենք մեր ինքնիշխանությունն ու շահերը։
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը նվազում է, բարեկամաբար ու եղբայրաբար խոսելու են։
«Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու»,- ընդգծեց նա։






































