Skip to main content

Հետո էլ զարմանում ենք՝ էս մի բանն ինչո՞ւ է այսպես, մյուսը՝ այնպես. վարչապետը՝ զենքով պարելու տեսարանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ աբսուրդ է որակել նոյեմբերի 23-ին Մոնթե Մելքոնյանին նվիրված ֆիլմի պրեմիերայի ժամանակ «Կինոմոսկվա»-ի տանիքին ավտոմատներով պարելու տեսարանը:

«Ես տեսա, որ «Մոսկվա» կինոթատրոնի վրա ավտոմատներով պարում էին, և ավելի աբսուրդ տեսարան ուղղակի դժվար է պատկերացնել: Բայց հասկանում եք, եկեք մի պահ ուրիշ կողմով նայենք, դեռ Ադրբեջանն ու Թուրքիան մի կողմ, ասենք մի եվրոպական երկիր՝ Ռումինիան, նայում են, ու կենտրոնում՝ թիվ 1 կինոթատրոնի վրա, ավտոմատներով պարում են: Այսինքն՝ մենք սա չենք տեսնում, հետո էլ զարմանում ենք, թե էս մի բանն ինչու է այնպես, մյուս բանն ինչու է այդպես: Դա աբսուրդ է, հետո էլ ասում են՝ Հայաստանում բռնատիրություն է, ազատություն չկա: Էդ ովքեր են էդ մարդիկ, որ «Մոսկվա» կինոթատրոնի «կռիշի» վրա ավտոմատներով պարում են, իրենց ո՞վ էր թույլ տվել»,- ասել է նա:

Լրագրողների դիտարկմանը, թե ֆիլմից տեսարան էր, վարչապետն արձագանքել է. «Ֆիլմից տեսարան էր, թող գային ավտոմատներով Կառավարության շենքում պարեին, գնային Ազգային ժողովում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30