Skip to main content

Ընդդիմությանը սկուտեղով հեղափոխական իրավիճակ եմ մատուցում․ Նիկոլ Փաշինյան

«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին։ Բնականաբար, այդ պրոցեսի առաջնորդությունը չեմ կարող հենց այնպես թողնել։ Իմ ասածը վերաբերում է Սահմանադրության ընդունման վերաբերյալ ընդդիմության կողմից առաջարկն ընդունելու պարագային»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունը չի ընդունում առաջարկը, այդ պարագայում տվյալ խոսակցությունն այդ փաթեթով դուրս է գալիս․ «Արդեն կխոսենք, թե ինչի շուրջ ենք պայմանավորվում հանրության հետ։ Դրանք 2 տարբեր իրավիճակներ են»:

Նա վստահեցրել է՝ եթե ինքը մտադրություն ունի հանրության առաջ այդ պարտավորությունն ստանձնել, հետո գնալ ու չիրագործել, ապա դա նվեր է ընդդիմությանը:

«Ասում են՝ չենք վստահում, որ հետո էլի չեք առաջադրվի վարչապետի թեկնածու։ 2018թ․ հեղափոխությունից հետո եթե ես այդպիսի բան անեմ, ապա հիշեցնեմ՝ հեղափոխության առիթը դա եղավ։ Առիթը դա եղավ, որ Սերժ Սարգսյանն ասաց՝ չեմ առաջադրվի, բայց առաջադրվեց»,- շեշտել է նա՝ հավելելով, որ եթե ինքը նույն կերպ վարվի, նշանակում է՝ իր ձեռքով ստեղծում է հեղափոխական իրավիճակ և սկուտեղով մատուցում ընդդիմությանը. «Այս հնարավորությունից իրենք պետք է բռնվեն»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30