Skip to main content

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և ԹՐԻՓՓ նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

«Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերը հարգում ենք, և ԹՐԻՓՓ նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ ԹՐԻՓՓ նախագիծը կարող է երկու գերտերությունների բախման առիթ դառնալ՝ հաշվի առնելով Թրամփի ուղու և Իրանի «կարմիր գծերի» մասին ԻԻՀ-ից հնչող հայտարարությունները:

«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերների հետ մշտական երկխոսության մեջ ենք և ԹՐԻՓՓ-ի հարցում էլ մութ անկյուններ չունենք»,- ասել է Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակում ռազմական ներկայությունը բացառված է:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30