Skip to main content

Հետ գնալ չենք կարող․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ համագործակցության մասին

Լրագրողներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ եթե Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ սահմանափակումները չվերացվեն, արդյոք Հայաստանը կարո՞ղ է զիջումների գնալ, մասնավորապես՝ Եվրոպայի հետ համագործակցության շրջանակում։

«Եվրամիության հետ մեր համագործակցության վերաբերյալ կայացրած որոշումները չենք կարող չեղարկել, դա լուրջ չի լինի։ Մենք պետք է առաջ գնանք, հետ գնալ չենք կարող»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է իր՝ Մոսկվա կատարելիք այցին, վարչապետն ասաց, որ մտքեր ու գաղափարներ կան, և երկկողմ ձևաչափով կաշխատեն՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։

«Եթե ԵԱՏՄ սահմանափակումները չվերացվեն… հիմա լայնորեն տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա, այդ թվում՝ արտահանման։ Թույլ տվեք ասել, որ դա հաջող է տեղի ունենում։ Իհարկե, մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիրը լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք։ Դա նաև ԵԱՏՄ-ին է պետք, որպեսզի կառույցն իր գրավչությունը չկորցնի»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30