Skip to main content

Ոչ մի բան չի խանգարում արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու սցենարին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու հնարավորությունը, եթե Սահմանադրության փոփոխությունների շուրջ քաղաքական գործընթացներն այդպիսի զարգացում ունենան։

Լրագրողների հարցին, թե ինչ կլինի, եթե ընդդիմությունը չհամաձայնի քվեարկել առաջարկվող սահմանադրական փոփոխությունների օգտին, և արդյոք այդ դեպքում հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների գնալ, Փաշինյանը պատասխանել է.

«Ոչ մի բան չի խանգարում արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու սցենարին, բայց բացի ընդդիմությունից՝ շատ կարևոր է հանրության հետ երկխոսությունը։

Եվ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի երկխոսության փորձն ընդդիմության հետ, հանրության հետ երկխոսություն իրականացնելու կարիք ունենք։

Երբ կունենանք այնպիսի նախագիծ, որը պատրաստ կլինի ուղարկվելու ԱԺ, կլինեն քննարկում և քվեարկություն։ Քվեարկության արդյունքներով արդեն հետագա իրադարձության մասին կմտածենք»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30