Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ դարավոր բարեկամությունը. ՀՀ նախագահի ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ պատմամշակութային սերտ կապերի, ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված դարավոր բարեկամությունը, որն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման համար:

Լիահույս եմ, որ առկա զգալի ներուժի իրացումը կնպաստի հայ-հունական բազմոլորտ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է ուղերձում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031