Skip to main content

Հայկ Մարտիրոսյանը ներկա կլինի «Նոա»-ԲԿՄԱ հանդիպմանը

«Նոա» – ԲԿՄԱ հանդիպումը կունենա հատուկ հյուր․ մարզադաշտում ներկա կլինի Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։

Հայկ Մարտիրոսյանը վերջերս միջազգային մեծ ուշադրություն գրավեց՝ Բուդապեշտում անցկացված Total Chess մրցաշարի ընթացքում հաղթանակ տանելով աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կառլսենի նկատմամբ։

Գրոսմայստերը «Նոա» – ԲԿՄԱ հանդիպման հատուկ հյուրը կլինի և կկատարի խաղի խորհրդանշական առաջին հարվածը: «Նոա» – ԲԿՄԱ հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30