Skip to main content

Ռուսաստանի դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆ

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևին՝ նոյեմբերի 20-ին Լեհաստանի օդային տարածքը խախտելու, ինչպես նաև Դանիայի հետախուզական գործակալության հայտարարության պատճառով, ըստ որի` դանիական կողմը կանխել է ուկրաինացի ռեփեր Ալբերտ Վասիլևի՝ Kyivstoner-ի դեմ Ռուսաստանի ծրագրած մահափորձը: Այս մասին նշված է Շվեդիայի ԱԳՆ կայքում:

Դեսպանի հետ հանդիպման ժամանակ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները դատապարտել են Ռուսաստանի գործողությունները և ընդգծել Շվեդիայի, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի վճռականությունը՝ «շարունակել աջակցությունն Ուկրաինային»:

«Շվեդիան լիովին աջակցում է մեր դաշնակիցներին՝ Լեհաստանին և Դանիային: Եվրոպայում պառակտում մտցնելու և Ուկրաինային աջակցությունը խարխլելու Ռուսաստանի փորձերը հաջողությամբ չեն պսակվի։ Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային, և դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է», — ասել է նախարար Մարիա Մալմյոր Ստեներգարդը:

Ռուսաստանը հերքել է Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեղադրանքը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30