Skip to main content

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով։

Այդ մասին հայտնել է «Հայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։Հայաստանում ընթանում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը։ Ընդհանուր առմամբ հանդիպմանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների 60 ներկայացուցիչ։ Նախաձեռնության անդամների հետ նոյեմբերի 26-ին հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ «Հայկական խորհուրդ» ՀԿ-ն հայտնել էր, որ քննարկման ընթացքում անդրադարձ կարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման նախաձեռնություններին, երկու հանրությունների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորություններին, մարդասիրական հարցերին, երիտասարդության հետ աշխատանքին և կրթությանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։ 

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30