«Սասուոլոն» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային»

Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Ատալանտայի» հետ և տպավորիչ հաղթանակ կորզեց 2։1 հաշվով՝ հանդիպման մեծ մասն անցկացնելով քանակական փոքրամասնությամբ։

​Արդեն 16-րդ րոպեին դաշտի տերերը հայտնվեցին բարդ իրավիճակում. կարմիր քարտ ստացավ և հեռացվեց հարձակվող Անդրեա Պինամոնտին։ Չնայած 10 հոգով մնալուն, ընդամենը րոպեներ անց՝ 23-րդ րոպեին, Իսմայել Կոնեն առաջ մղեց «Սասուոլոյին»։

​Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը ոչ միայն պահպանեցին առավելությունը, այլև 69-րդ րոպեին Կրիստիան Տորստվեդտի գոլի շնորհիվ կրկնապատկեցին այն:

Բերգամոյի ներկայացուցիչներին հաջողվեց միայն մեկ գնդակ հետ բերել. հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ աչքի ընկավ Յունուս Մուսան, սակայն խաղը փրկել հյուրերն այդպես էլ չկարողացան:

​Այս հաղթանակից հետո «Սասուոլոն» իր ակտիվում գրանցեց 38 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։ «Ատալանտան» 45 միավորով 7-րդն է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031