Skip to main content

Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռшզմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, միաժամանակ շարունակելով «Հեզբոլլահի» դեմ գործողությունը և նոր բանակցություններ վարելով Լիբանանի հետ։

«Մեր ամերիկացի դաշնակիցները անընդհատ տեղեկացնում են մեզ Իրանի հետ իրենց կապերի մասին։ Մեր և Միացյալ Նահանգների նպատակները համընկնում են. մենք ցանկանում ենք տեսնել հարստացված ուրանի դուրսբերումը Իրանից և նրա ներքին հարստացման հնարավորությունների վերացումը։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել նեղուցների բացումը»,-ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։

«Դեռ վաղ է ասել, թե ինչպես կավարտվի սա կամ նույնիսկ ինչպես կզարգանա։ Հաշվի առնելով պատերազմի վերսկսման հնարավորությունը, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի», — ընդգծել է վարչապետը։

Նա նշել է, որ «Հեզբոլլահի» դեմ մարտերին զուգահեռ Իսրայելը բանակցություններ է վարում Լիբանանի հետ․ «Այս բանակցությունները տեղի են ունենում հիմա, քանի որ մենք շատ ուժեղ ենք, և երկրները դիմում են մեզ, ոչ միայն Լիբանանը»,-ասել է Նեթանյահուն։

Նա նշել է բանակցությունների երկու հիմնական նպատակ՝ «Հեզբոլլահին» սահմանից հետ մղելը և կայուն խաղաղության հասնելը՝ «խաղաղություն ուժի միջոցով»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30