Մրգաշենի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող եղբայրները հայտնաբերվել են. ոստիկանության տեսանյութը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են սպանության համար մեղադրվող Մրգաշեն գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդին և նրա 17-ամյա եղբորը։

Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

Այսօր ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը NEWS.am—ի հետ զրույցում նշել էր. «ՆԳՆ–ի կողմից ձեռնարկվել են բոլոր միջոցառումները անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Երկու անձինք հայտնաբերված են, ձերբակալված և ներկայացված քննչական մարմնին»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մրգաշենում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Եղբայրները ապրիլի 13-ին Արթուր Ավագյանին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

Նշենք, որ Արթուր Ավագյանը գյուղի ատամնաբյուժն էր, ուներ երեք անչափահաս երեխա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930