Եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը չլիներ, Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային․ Փաշինյան

Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե՛ նավթամթերքի գնի, թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը ՀՀ-ի համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ: ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը։

«Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր ադրբեջանական երկաթուղով ապրանքներ են ներկրվում ՀՀ, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչներն արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումն ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք «նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում» օպերացիան, որը տևում էր 8 տարի:

ՀՀ քաղաքացիները հարցնում են՝ ինչո՞ւ 8 տարի, որովհետև այդ դեպքերում ոչ միայն պարզ գործողություն է արվում, այլև բառիս բուն իմաստով մաֆիայի դեմ ենք պայքարում»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930