Ադրբեջանը տարածաշրջանում «զսպվածության» կոչ է արել

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում՝ «խոր մտահոգություն արտահայտելով ռազմական սրացման հետ կապված, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը»։

«Մենք կոչ ենք անում հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը, եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Մենք ընդգծում ենք բոլոր պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը հարգելու կարեւորությունը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների»,- նշել են Բաքվում, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը այսօր առավոտյան հարձակում են սկսել Իրանի տարածքի դեմ՝ պատճառելով ավերածություններ եւ մարդկային կորուստներ։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող եմրիկյան զինվորականներին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930