«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնաuվածք է ստացել. ապաքինման համար կպահանջվի հինգից վեց շաբաթ

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի առողջական վիճակի հետ։ Նիդերլանդցի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել այսօր՝ փետրվարի 26-ին կայացած մարզման ժամանակ։

Բժշկական հետազոտության արդյունքում 28-ամյա դե Յոնգի մոտ ախտորոշվել է աջ ազդրի հետին մկանի պատռվածք:

«Ապաքինման համար կպահանջվի հինգից վեց շաբաթ»,- նշված է «կապտանռնագույնների» տարածած հաղորդագրության մեջ։

Այսպիսով, սպասվում է, որ Ֆրենկին շարք կվերադառնա միայն ապրիլի առաջին կեսին։ Նիդերլանդցին ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումները, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու կարևորագույն խաղերը։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728