Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, հաղորդում է Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Լիբանանյան լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածները թիրախավորել են Բեքաա հովիտը, իսկ թշնամու ինքնաթիռները հետագա ավիահարվածներ են հասցրել ամբողջ տարածաշրջանում:

Փետրվարի 21-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի արևելքում շիական «Հեզբոլլահ» խմբավորման դիրքերին: Վեց մարտիկ սպանվել է, 23-ը՝ վիրավորվել:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930