Փաշինյանը ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարներն է քննարկել Լեհաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումն ու միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–Լեհաստան երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930