Թրամփը ԱՄՆ Գերագույն դատարանին խնդրել է դադարեցնել սիրիացի ներգաղթյալների արտաքսման վերաբերյալ պաշտպանությունը

Թրամփի վարչակազմը հինգշաբթի ԱՄՆ Գերագույն դատարանին խնդրել է միջամտել ԱՄՆ-ում բնակվող մոտ 6000 սիրիացիների արտաքսման պաշտպանությունը դադարեցնելու իր ջանքերին, հաղորդում է Reuters-ը։

Արդարադատության նախարարությունը շտապ կարգով Գերագույն դատարանին խնդրել է չեղյալ համարել դատավորի նոյեմբերյան որոշումը, որը խոչընդոտել էր ՝ սիրիացիների համար ժամանակավոր պաշտպանված կարգավիճակը (TPS) դադարեցնելու ոււղությամբ տարվող վարչակազմի ջանքերը, քանի դեռ այդ քայլը վիճարկող դատական ​​​​գործընթացը շարունակվում է։

Սա արդեն երրորդ անգամն է, երբ վարչակազմը բողոք է ներկայացնում Գերագույն դատարան՝ ներգաղթյալների համար այս պաշտպանությունը դադարեցնելու իր ջանքերի վերաբերյալ։ Նախորդ երկու դեպքերում էլ դատարանը կողմ է եղել վարչակազմի քայլերին, ինչը հանգեցրել է հարյուր հազարավոր վենեսուելացիների համար ժամանակավոր պաշտպանված կարգավիճակի չեղարկմանը։

Ժամանակավոր պաշտպանված կարգավիճակը (TPS) պաշտպանություն է պատերազմից, բնական աղետներից կամ այլ աղետներից տուժած երկրներից ներգաղթյալների համար։ Այն պաշտպանում է նման կարգավիճակ ստացած անձանց արտաքսումից և նրանց թույլ տալիս աշխատել Միացյալ Նահանգներում։

Թրամփի օրոք Ներքին անվտանգության նախարարությունը որոշել է դադարեցնել TPS-ը 12 երկրների, դրանց թվում՝ Սիրիայի համար: Նմանատիպ դատական ​​​​հայցերի արդյունքում դատարանի որոշումներ են ընդունվել, որոնք ներկայում արգելափակում են TPS-ի դադարեցումը այնպիսի երկրների քաղաքացիների համար, ինչպիսիք են Եթովպիան, Հարավային Սուդանը, Հայիթին, Սիրիան և Մյանման:

TPS-ն առաջին անգամ տարածվել է սիրիացիների վրա 2012 թվականին՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, երբ երկիրը հայտնվեց քաղաքացիական պատերազմի մեջ, որը գագաթնակետին հասավ նախագահ Բաշար Ասադի տապալմամբ 2024 թվականի դեկտեմբերին: Հանրապետական ​​​​նախագահի նշանակած Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը սեպտեմբերին հայտարարեց, որ Սիրիայի ընդգրկումը TPS-ում կդադարեցվի՝ նշելով, որ այդ երկրի իրավիճակն «այլևս չի համապատասխանում շարունակվող զինված հակամարտության չափանիշներին, ինչը լուրջ սպառնալիք է Սիրիա վերադարձող սիրիացիների անձնական անվտանգության համար»:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728