ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր, կրակ բացել պարեկների վրա․ սպանվածներ և վիրավորներ կան

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր և կրակ բացել Կուբայի պարեկային ծառայության ուժերի վրա: Մոտորանավում գտնվող անձանցից 4-ը սպանվել, 6-ը վիրավորվել են։

Ըստ Կուբայի ներքին գործերի նախարարության՝ նավը դուրս էր եկել ԱՄՆ Ֆլորիդայի նահանգից: Դրա տախտակամածին եղել են կառավարության դեմ հանդես եկող կուբացիներ, որոնք զինված են եղել հրազեններով և պայթուցիկներով: Եվս մեկ մարդ ձերբակալվել է Կուբայի տարածքում:

Ձերբակալվածների նախնական հայտարարությունների համաձայն՝ նրանք մտադիր են եղել երկիր ներթափանցել ահաբեկչական նպատակներով:

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ տեղի ունեցածն առնչություն չունի ամերիկյան կողմի հետ: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը կստուգի, թե ինչ է իրականում տեղի ունեցել: ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը հետևում է իրադրությանը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728