ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին:
«Ու՞մ համար է իրականում Սամվել Կարապետյանը փորձում ձայներ ու մանդատներ հավաքել։ Ու՞մ է նա տալու հավաքած ձայները։
Նա չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու, նա նույնիսկ չի հրաժարվել իր՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից, որպեսզի կարողանա 2031-ին նման հավակնություն ներկայացնել։ Այսպիսով հարցը չափազանց ակտուալ է՝ ու՞մ համար է փորձում մանդատներ ստանալ Սամվել Կարապետյանը։
Այն, որ այդ քվեների իրական տերը նախկին օլիգարխիայի երևելի դեմք պիտի լինի, չեմ կասկածում, բայց թե կոնկրետ ո՞վ է, թող իրենք ասեն»,- հարցեր է ուղղել Ալեքսանյանը:






































