Այսօրվա դրությամբ Վենեսուելայի իշխանությունները վերահսկում են ներքին իրավիճակը, ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
Ըստ նրա՝ երկրում հասարակական կարգը պահպանվում է։
«Ազգային զբոսաշրջության ոլորտն ազդարարում է լիարժեք գործունեությունը վերսկսելու իր պատրաստակամության մասին, քանի որ ավիափոխադրողների զգալի մասը հայտարարել է դեպի Վենեսուելա չվերթները վերականգնելու մտադրության մասին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն այցելող Ռուսաստանի քաղաքացիների վերաբերյալ նախկինում տրված հանձնարարականները պահպանելու անհրաժեշտություն չենք տեսնում։
Միաժամանակ, հաշվի առնելով Կարիբյան տարածաշրջանում շարունակվող լարվածությունը, կխնդրեինք զգոնություն ցուցաբերել, ձեռնարկել անհրաժեշտ անձնական անվտանգության միջոցառումներ և, իհարկե, հետևել Ռուսաստանի ԱԳՆ-ի և արտասահմանյան ռուսական հաստատությունների տրամադրած տեղեկատվությանը»,- նշել է Զախարովան՝ ի պատասխան Վենեսուելա այցելող Ռուսաստանի քաղաքացիների վերաբերյալ հարցին։




































