Խաղաղությունը թղթի կտոր չէ․ մենք առաջարկում ենք, որ խաղաղության պայմանագրով ունենանք մեկից ավելի երաշխավոր․ Նարեկ Կարապետյան

Մենք առաջարկում ենք, որ խաղաղության պայմանագրով լինի մեկից ավելի երաշխավոր, այս պարագայում կլինի խաղաղություն։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք ունենք վկայի կարգավիճակով երկիր, եթե մենք ունենանք մեկից ավելի երաշխավոր, ապա չենք կանգնի այն խնդրի առաջ, որ կանգնեցինք ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ։ Մենք նույն փոսը երկրորդ անգամ ենք ուզում ընկնել։

Տարածաշրջանային նշանակալի ուժերի մեծամասնությանը համար հետաքրքիր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Խաղաղությունը թղթի կտոր չէ։ Եթե չունենանք երաշխավոր, չենք կարող հասնել երկարաժամկետ խաղաղության»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728