Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Եվրամիությանը մեղադրել է սեփական անդամ պետությունների դեմ Ուկրաինայի կողմը բռնելու մեջ։
Սիյարտոն X-ում գրել է, որ իրավիճակը պարզ է. «Հունգարիան և Սլովակիան ԵՄ անդամներ են։ Ուկրաինան՝ ոչ։ Եվ այնուամենայնիվ, Բրյուսելն աջակցում է Ուկրաինային սեփական անդամ պետությունների դեմ»։
Նա նշել նաև է, որ Արտաքին գործերի խորհրդի այսօրվա նիստում նախարարները կրկին կկենտրոնանան «Դրուժբա» նավթատարի շուրջ Հունգարիայի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու փորձերի վրա։ «Մենք չենք տրվի շանտաժին»,- զգուշացրել է Սիյարտոն։
Հունգարիան ավելի վաղ սպառնացել էր արգելափակել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները և Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը, ինչը մեծացնում է լարվածությունը ԵՄ-ի ներսում։






































