Թշնամու պարտությունն անխուսափելի է. Իրանի բանակի գլխավոր հրամանատար

Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին հակառակորդների «անպարտելիության» մասին պնդումները որակել է «կեղծ»՝ ընդգծելով երկրի դիմադրողականությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի զգալի ռազմական տեղակայումների ֆոնին, հաղորդում է Press TV-ն։

«Թշնամիները պնդում են, որ իրենք անպարտելի են, բայց դա սուտ է»,- հայտարարել է Հաթամին երկուշաբթի Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարաշտաբային համալսարանում ավարտական ​​​​արարողության ժամանակ։

«Թշնամին չէր սպասում հանդիպել նման վճռականության՝ ի հոճուկս ավիակիրների և այլ սպառազինությունների տեղակայմանը»,- հավելել է նա։

Գեներալը նշել է, որ ԱՄՆ վերջին ռազմական ճնշումը նպատակ ունի աստիճանաբար թուլացնել Իրանը և հյուծել նրա ժողովրդին։ «Թշնամին կարծում է, որ մենք թույլ ենք, և որ ինքն առավելություն ունի։ Սակայն նա սխալվում է։ Մեծ Իրանին անհնար է կուլ տալ»։

Խաթամին ընդգծել է միլիոնավոր իրանցի զինվորների «հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերելու» պատրաստակամությունը և հիշեցրել է անցյալ տարի Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ հակամարտության ժամանակ ռազմավարական նշանակետերի դեմ ուղղված Իրանի պատասխան հարվածները, դրանց թվում՝ Ալ Ուդեյդ ավիաբազայի հրթիռային հարվածները։

Գեներալը նաև զուգահեռներ է անցկացրել Վիետնամում, Աֆղանստանում և Իրաքում «ձգձգված պատերազմների» ԱՄՆ փորձի հետ, որոնք, ըստ նրա, ավարտվել են «զորքերի խայտառակ դուրսբերմամբ»։ «Հետևաբար, թշնամու պարտությունն անխուսափելի է»,- եզրափակել է Խաթամին։ Նա ընդգծել է, որ Իրանը վճռականորեն կպաշտպանի իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը՝ պաշտպանելով երկիրը «մինչև վերջին շունչը»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728