Հայէկոնոմբանկը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին

Ձգտելով զարգացնել նորարարական ծառայությունները և խթանել անկանխիկ վճարումների զարգացումը՝ Հայէկոնոմբանկը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին:

Այսուհետ AEB Mobile-ով կարող եք սկանավորել Idram QR-ը և կատարել անկանխիկ վճարումներ ավելի քան 26,000 վաճառակետերում: Եթե դեռ չունեք AEB Mobile հավելվածը, ապա կարող եք ներբեռնել այն այստեղ:

Այս նորարարական լուծումը հնարավորություն է տալիս կատարել պարզ ու արագ վճարումներ՝ մեկ հպումով:

Շարունակաբար զարգացնելով մատուցվող ծառայությունների որակը՝ Հայէկոնոմբանկը ձգտում է ապահովել առավելագույն հարմարավետություն իր հաճախորդների համար:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930