Հնարավոր է հասանելի չլինի ՀՀ կենտրոնական բանկի կայքը և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը. ԿԲ

Այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը (https://www.cba.am) և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

«Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար»,–ասված է ԿԲ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930