Գյումրիում 27 նոր սոցիալական բնակարան կկառուցվի․ ովքեր են լինելու շահառուները

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի հետ եղել է Գյումրու Լիսինյան 15 շենքում։ Կառավարության որոշմամբ շենքն հատկացվել է հիմնադրամին՝ սոցիալական բնակարաններ կառուցելու նպատակով։

Ինչպես հայտնել է մարզպետի աշխատակազմը, ծրագրով նախատեսվում է ընդհանուր 1 մլն 200 հազար դոլար գումարի շրջանակներում 27 բնակարանների կառուցում։

Դավիթ Առուշանյանն ու Փիթեր Աբաջյանը քննարկել են շինաշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։ Հիմնադրամի տնօրենը մարզպետի հետ զրույցում վստահեցրել է, որ բնակարանները շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ։

Սոցիալական բնակարանները կհատկացվեն միայնակ, անժառանգ, տնակում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, որոնք մինչ այժմ չեն օգտվել պետական աջակցությունից։ Ծրագրի շրջանակներում «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը շենքի առաջին հարկում հիմնելու է արտադրական և ուսումնական կենտրոն` ստեղծելով նոր աշխատատեղեր:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031