Նախատեսվում է հստակեցնել ռեկտորների ընտրության գործընթացը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ռեկտորներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական ժողովին և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությանը և գործունեությանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է որպես հյուրընկալող երկիր՝ նշյալ միջոցառումներին բուհերի մասնակցության ծրագրերին՝ կարևորելով ուսանողների ու կամավորների առավելագույն ներգրավումը, տարբեր ձևաչափերով միջբուհական համագործակցությունը․ «Ակնկալում ենք ուսանողների ակտիվ մասնակցություն և կամավորության խրախուսում: Շատ կարևոր է, որ ուսանողներն իրենց զգան այս մեծ միջոցառումների կազմակերպման գործընթացի մաս: Կարևոր է նաև հնարավորինս տեսանելի դարձնել կրթական համակարգի մասնակցությունը՝ հատկապես COP17-ին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ նախատեսվող աշխատանքներում բուհերի առաջարկները ևս հաշվի կառնվեն: Նախարարն անդրադարձել է նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային 10-րդ խաղերին՝ ընդգծելով պատշաճ իրազեկվածության և բարձր մասնակցայնության ապահովումն ուսանողների շրջանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքում որոշ դրույթների հստակեցման հարցը:

Ըստ նախարարի՝ նախատեսվում է հստակեցնել ընդունելության կարգն ու ռեկտորների ընտրության գործընթացը՝ հորդորելով նախագծի լրամշակման փուլում ներկայացնել առաջարկներ: Հանդիպմանը քննարկվել են նաև բարձրագույն կրթության տեղեկատվական համակարգում տվյալների ամբողջականությանը, բուհերի ընդունելությանը, բուհերի և գիտական ինստիտուտների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930