Թուրքիայում զինված անձը հարձակվել է դպրոցի վրա և պատանդ վերցրել աշակերտների. կան տուժածներ

Թուրքիայի արևելքում գտնվող Սիվերեկ քաղաքում (Շանլըուրֆա նահանգ) դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

DHA և İHA լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ հարձակվողը վիրավորել և պատանդ է վերցրել մի քանի աշակերտների։

Haber Turk-ի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է մի երիտասարդ։ Թերթի տվյալներով՝ դպրոցի ներսում կրակոցներ են հնչել։

Աշակերտների մեծ մասը տարհանվել է։

Milliyet-ի փոխանցմամբ՝ վիրավորներից մի քանիսը պատուհաններից դուրս են ցատկել՝ փորձելով փախչել։

Տարածք են ուղարկվել բժիշկներ, ոստիկանություն և այլ հատուկ նշանակության ուժեր։ Gazete Oksijen-ի փոխանցմամբ՝ անվտանգության ուժերը փորձել են համոզել հարձակվողին հանձնվել, բայց նա հրաժարվել է։ Կրակողը փախել է դպրոցի շենք, որը շրջափակված է։

Ականատեսը NTV-ին ասել է, որ հարձակվողը 17-18 տարեկան դեռահաս է եղել։ Նրա խոսքով՝ նա ավագ դպրոցի տարածք է մտել երկարափող զենքով։

«Սկզբում նա պատահական կրակ է բացել բակում, ապա սկսել է կրակել անմիջապես դպրոցի ներսում»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930