Բայց մենք ներքին խաղաղություն էլ պետք է ունենանք, ամեն օր հեռուստատեսությամբ, մամուլով կարդում ենք, լսում ենք, որ ամեն օր սպանություններ են տեղի ունենում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց բնակիչներից մեկը։
Նա նշեց, որ բախվել է արդարադատությանը և իր խնդիրը լուծում չի ստանում. «Գյուղում կար ապօրինի կառույց, դիմել եմ համայնքի ղեկավարին, իմ բողոքների հիման վրա բերեցին օրինականացրին, բայց այդ կառույցի աղմուկը խանգարում է իմ ընտանիքի անդորրը։ Ազգային ժողովում եմ եղել, ինձ լսել են, բայց արդյունք չկա»,–ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ իրեն դժվար է արձագանքել այսպիսի հարցերին, քանի որ հանգամանքներին պետք է նախ ծանոթանալ. «Պետք է նայել հիմքերը։ Ես հասկացա ձեր մտահոգությունը, բայց ես հիմա չեմ կարող որևէ բան ասել, ինձ համար դժվար է ոտքի վրա առանց հանգամանքներին ծանոթանալու որևէ բան ասել»։
Գյուղացին իր հերթին նշեց. «ես էլ ձեզ եմ հասկանում, որ դուք հնարավորություն չունեք այդքան ժամանակ չունեք, որ յուրաքանչյուր հարցով զբաղվեք։ Ես էլ ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ իմ լուծումը չի իրականանալու, որովհետև պատկան մարմինները իրենց գործը չեն անում։ Սուտ գրություններ են գնում վերևներին և ես ստռանում եմ սխալ պատասխան»։






































