Էդ գյուղում մի մարշուտկա չկա, որ գնանք դեղ առնենք, ո՞նց Եղեգնաձոր գնանք, գոնե ամիսը 2 անգամ լինի. Բնակչուհին Փաշինյանին

Պարույր Սևակ գյուղում մի հատ մարշուտկա չկա, որ մարդ գնա թոշակ հանի, գնա մի հատ դեղ առնի, ես էն օրը մեռնում էի Այս մասին, այսօր՝ ապրիլի 14–ին, Արենի համայնքի Ելփին բնակավայրում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշեց տարեց կանանցից մեկը։

Փաշինյանն արձագանքեց. «Աստված չանի, բայց վատ զգալու դեպքում շտապօգնությունն է գալիս, մարշրուտկեն դրա հետ կապ չունի։

Նոր համայնքի ղեկավարը խոսեց դրա մասին, ասաց, որ մի քանի անգամ փորձել են, բայց այսպիսի դեպքերում օրական 1-2 ուղևոր է լինում։ Բայց կմտածենք էդ ուղղությամբ»։

Կինն առաջարկեց համայնքապետարանից ֆինանսավորել, որ երթուղայինը գոնե ամիսը երկու անգամ տանի Եղեգնաձոր։

Բնակիչներից մեկն էլ մտահոգություն հայտնեց, որ խոշորացման արդյունքում Արենի անվանումը կարող է կորչել, ինչին վարչապետն արձագանքեց. «Ինչ էլ լինի աշխարհում, Արենի անունը, բրենդը չի կորի»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031