Բարձրագույն կրթությունը պետք է լինի անվճար։ Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Մարդկային ռեսուրսը մեր ամենաթանկ ռեսուրսն է, և մենք երիտասարդներին պետք է հնարավորություն տանք անվճար ու որակյալ կրթություն ստանալ։ Ես վերջին վիրճակագրությունը հանել եմ վերջին 10 տարիներին, թե կրթության վճարը ինչքանով է փոխվում՝ 200000, 300000, 400000, տարբեր ֆակուլտետներ, տարբեր համալսարաններ, ավելացրել են գումարը, բա դրա դիմաց ի՞նչ են տալիս։ Կրթության որակը դրանից փոխվում է, վստահաբար չի փոխվում, և այդ 8 միլիարդով, որ ավելացրել են մեր պետական պարտքը, ի՞նչ արժեք են ստեղծել։ Ես վստահ եմ ու այդ հաշվարկներն ունենք, որ մենք երիտասարդներին կարողանալու ենք վստահաբար առաջարկել անվճար կրթություն, և որը լինելու է նաև որակյալ կրթություն»,– ասել է նա։
Պատգամավորը նաեւ անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերին՝ նշելով, որ Հանրապետությունում թերեւս չկա 10 հոգի 700 հազար դրամ ստացող. «Մենք բարձրացնելու ենք ուսուցիչների աշխատավարձը։ Ես ուզում եմ ասել, որ առաջիկա ընտրություններին հեշտ չի լինելու, միգուցե վատ բան եմ ասում, բայց իսկապես հեշտ չի լինելու, բայց պատվաբեր պայքար է սպասվում մեզ բոլորիս։ Մենք բոլոր հիմքերն ունենք հաղթանակ արձանագրելու, որովհետև սա այն պայքարն է, որ գիտակցում ենք՝ սովորական ընտրություն չի լինելու, մեր ինքնության համար պայքարն է։ Այսօր եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող այդ քայքայիչ արշավանքը չի կարող մեզ համար այսպես սովորական ընկալվել։ Մենք ընտրության գնալիս գնալու ենք, որպեսզի պաշտպանենք մեր եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ վերջնականապես քանդվելու է հիմքերը մեր ինքնության եկեղեցու։ Այսօր Նիկոլ Փաշինյանը այստեղ է եկեղեցու դեմ գրոհ կազմակերպում, Ալիևը մեր եկեղեցիներն է այնտեղ պղծում, ի՞նչ տարբերություն, հետևաբար այս ընտրությունները այո շատ բարդ ընտրություններ են լինելու, բայց միասին ես վստահ եմ, որ կարողանալու ենք հաղթահարել այս փորձությունը և պատվով դուրս ենք գալու հաղթանակած և իհարկե միասին»։






































