Ես բժիշկ գիտեմ, որ ստացել է 19,000 դրամ. բողոքի ակցիայի մասնակից

Ես բժիշկ գիտեմ, որ ստացել է 19,000 դրամ: Այս մասին ԱԺ-ի դիմաց առողջության ապահովագրության ռիսկերի մասով բողոքի ակցիայի ժամանակ հայտնել է սոնոգրաֆիստ Կարինա Աղալարյանը:

«Ներկա պահին կա հերթագոյացում, կոդերի բացակայություն, մի շարք խնդիրներ կան ու ցանկալի է, որ մեր ձայնը լսելի լինի: Ես իմ օրինակով եմ տեսել, համացանցում էլ՝ շատ են բժիշկները գրում, որ ստացել են 25,000-50,000 դրամ, դրանք իրական պատկերներ են՝ առանց չափազանցության:
Քաղաքացիները շատ ուրախ են առողջության ապահովագրության համար, իրենց հասկանալի է, բայց սկզբնաղբյուրը բժիշկներն են, որ իրականացնում են այս հզոր գաղափարը, պետք է վերանայվի բժիշկների պայմանները: Մենք ցանկանում ենք դիմել ԱԺ՝ դիմում-նամակով, որպեսզի լսումներ իրականացվեն»,- նշել է նա:
Նշենք, որ մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանք նշում են, որ առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժաշխատողների աշխատավարձերի նվազում է գրանցվել՝ պայմանավորված աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխությամբ:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728