Մոսկվայի քաղաքային դատարանը կես տարով երկարաձգել է բլոգեր Արսեն Մարgարյանի կալանքի ժամկետը, ով մեղադրվում է Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեջ։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Երկարաձգել մեղադրյալ Մարgարյանի կալանքի ժամկետը մինչև օգոստոսի 9-ը», — որոշումն ընթերցել է դատավորը։
Դատարանը նիստը հետաձգել է մինչև մարտի 5-ը՝ այն պատճառով, որ մեղադրյալը պատշաճ կերպով չէր ծանուցվել դատական քննության ամսաթվի մասին։
Ավելի վաղ բլոգերը դատարանին խնդրել էր իր գործը քննել հատուկ կարգով (ինչը ենթադրում է մեղքի լիակատար ընդունում և դատական քննության կրճատում)։ Մարgարյանին մեղսագրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածով (նացիզմի վերականգնում) նախատեսված հանցագործության երկու դրվագ։ Մեղադրող կողմի վարկածով՝ բլոգերը, ի թիվս այլոց, իր ելույթներից մեկի ժամանակ վիրավորական արտահայտություն է թույլ տվել Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի հասցեին։
Օգոստոսի 23-ին քննիչները Մարgարյանին ձերբակալել են Մոսկվայի մարզում։ Քննության վարկածով՝ ոչ ուշ, քան 2025 թվականի փետրվարի 25-ը, նա հանրահայտ տեսահոսթինգում տեղադրել է տեսանյութ, որը տեղեկատվություն է պարունակում Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մարգարյանը զղջացել է և պատրաստ է համագործակցել քննության հետ։






































