Հայաստանը արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» պատվավոր կոչմանը

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ 2025 թվականին Հայաստանը հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր և պատվավոր կոչմանը։

«Այս բարձր գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է մեր հարուստ մշակութային ժառանգությունը, դարավոր պատմությունն ու ինքնատիպ արժեքները, որոնք ոգեշնչում են այցելուներին աշխարհի տարբեր երկրներից։

Շարունակենք միասին բացել նոր հորիզոններ և մեր պատմությունը ներկայացնել այնպես, որ այն դառնա ներշնչանքի, կապի և համատեղ փորձառության աղբյուր ամբողջ աշխարհի համար»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728