«Նոա»-ի խաղից հետո տրանսպորտը հասանելի կլինի. երթուղիների աշխատանքային ժամերը երկարաձգվել են

«Երևանի ավտոբուսից» տեղեկացնում են, որ պայմանավորված «Նոա»-«ԱԶ Ալկմար» ֆուտբոլային հանդիպման ուշ ժամով՝ վաղը՝ փետրվարի 19-ին, «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով երթևեկող մայրաքաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը` հետևյալ երթուղիների ձևաչափով`

Խանջյան փողոց — թիվ 7, 15, 18, 29, 41, 42, 46, 50, 53, 55, 74, 99 երթուղիներ,

Նար-Դոսի փողոց — թիվ 13 և 40 երթուղիներ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728