Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև չորեքշաբթի օրը բանակցությունները տևել են երկու ժամ, ասել է Ժնևում բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Ինչպես գիտեք, բանակցությունները տևել են երկու օր. երեկ՝ շատ երկար ժամանակ՝ տարբեր ձևաչափերով, իսկ այսօր՝ մոտ երկու ժամ», — լրագրողներին ասել է Մեդինսկին։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։ Բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Մեդինսկին։ Նրա կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։






































