Թվային անմահություն. Meta-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա ԱԲ-ին վարել Ձեր էջը նույնիսկ մահից հետո

Meta ընկերությունը արտոնագիր է ստացել մի տեխնոլոգիայի համար, որը թույլ է տալիս ԱԲ-ին պահպանել օգտատիրոջ հաշվի (account) ակտիվությունը, եթե վերջինս ժամանակավորապես դադարել է օգտվել սոցցանցերից կամ մահացել է:

Ըստ նկարագրության՝ մեծ լեզվական մոդելների (LLM) հիման վրա աշխատող բոտը կկարողանա նմանակել մարդու վարքագիծը՝ լայքեր դնել, պատասխանել անձնական հաղորդագրություններին, մեկնաբանություններ գրել ընկերներին և պահպանել հաղորդակցության սովորական ոճը: Ըստ էության, խոսքը «թվային երկվորյակի» մասին է, որը առցանց տիրույթում պահպանում է տիրոջ ներկայությունը:

Փաստաթղթում նկարագրվում են սցենարներ, որոնցում ստեղծվում է տպավորություն, թե օգտատերը պարզապես դադար է վերցրել: Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտարարում է, որ տվյալ պահին սա միայն գրանցված արտոնագիր է, և տեխնոլոգիայի գործարկման հստակ ծրագրեր չկան:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728