Իրանի պատվիրակությունը պատրաստ է մնալ Ժնևում՝ մինչև ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելը

Իրանի պատվիրակությունը պատրաստ է մնալ Ժնևում՝ համաձայնության հասնելու համար և ակնկալում է, որ Միացյալ Նահանգները նույնպես լուրջ մոտեցում կցուցաբերի միջուկային բանակցությունների շուրջ, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։

«Արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին պատրաստակամություն է հայտնել մնալ Ժնևում՝ մի քանի օրով կամ նույնիսկ շաբաթներով, եթե դա անհրաժեշտ լինի համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար», — հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: — «Ինչպես արդեն ասացի, մենք այստեղ ենք բարի կամքով և ամենայն լրջությամբ։ Մենք կողմնորոշված ենք դեպի արդյունքը։ Ժամանակը մեզ համար շատ կարևոր է և վճռորոշ նշանակություն ունի»։

Նրա խոսքով՝ Թեհրանը հույս ունի, որ Վաշինգտոնը «լրջության և բարի կամքի նույնպիսի մակարդակ» կցուցաբերի։

Օմանի միջնորդությամբ, Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, սկսվել է Ժնևում փետրվարի 17-ին։ Բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանական կողմը ներկայացնում է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728