«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վճռական է տրամադրված Չեմպիոնների լիգայի խաղարկությունից Մադրիդի «Ռեալին» դուրս թողնելու հարցում։ Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի անցումային փլեյ-օֆֆում Ժոզի և մադրիդյան գրանդի ճակատագրերը կրկին կխաչվեն։
«Ես շատ կցանկանայի պայքարից դուրս թողնել «Ռեալին», սակայն դրանից հետո տեսնել, թե ինչպես է Արբելոան հաղթում Իսպանիայի առաջնությունում և հասնում ավելիին։ Նա հիանալի անձնավորություն է և արժանի է դրան», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
«Բենֆիկա» — «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը մեկնարկելու է Լիսաբոնում՝ փետրվարի 17-ին, Երևանի ժամանակով 00:00-ին:
Հիշեցնենք, որ թիմերը վերջերս արդեն մրցել են միմյանց դեմ. հունվարի վերջին «Բենֆիկան» սեփական հարկի տակ տպավորիչ հաղթանակ էր տարել «արքայական» ակումբի նկատմամբ՝ 4-2 հաշվով, ինչն էլ պորտուգալական թիմին թույլ էր տվել դուրս գալ անցումային փլեյ-օֆֆ։ Այդ հանդիպումը հատկապես հիշարժան էր դարձել վերջնամասում գրանցված միջադեպով, երբ լիսաբոնցիների դարպասապահ Անատոլի Տրուբինը դարձել էր գոլի հեղինակ։






































