Գանձ եք, է՜, գանձ, ուղղակի չկրթված․ չի կարելի այդքան անգրագետ լինել․ Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ռուսական ընդդիմադիր «Դոժդ»-ին տված հարցազրույցին հետևած մեկնաբանություններին։

«Երեկ հարցազրույցս հրապարակվեց ռուսական ընդդիմադիր «Դոժդ» ալիքում, և 30-րոպեանոց խոսքումս ինչ ասես որ չեմ ասում ընդդիմադիրներին, ինչ գնահատական ասես չեմ տալիս, առավոտյան արթնացել եմ, տեսնեմ՝ միակ հակադարձումն այն է, որ իբր ասել եմ, թե մանկապիղծ են որոշ եկեղեցականներ: Լավ է, որ մնացած ասածներս նույնիսկ ընդդիմադիրների մոտ վեճ չառաջացրեց, լուռ համաձայնեցին, բայց նաև չի կարելի այդքան անգրագետ լինել. ես հիմա ռուսերենի դասեր չեմ տալու, բնական է, բայց ինչ եմ առաջարկում:

Տարբերակ՝

ա) ընդունեք, որ դուք անգրագետ եք և լռեք,
բ) դիմեք դատարան զրպարտության համար:

Գանձ եք, է՜, գանձ, ուղղակի չկրթված։

ԺԴՈՒ»,- գրել է Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728