Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. Տավուշի պարեկների բացահայտումը

Տավուշի մարզի պարեկները փետրվարի 10-ին՝ ժամը 23.35-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Վերոնայի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա տեղադրված ռուսական հաշվառման համարանիշը չի համապատասխանում ավտոմեքենայի նույնականացման համարին, իսկ վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը եղել է ակնհայտ կեղծ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով փաթեթ: Վարորդը հայտնել է, որ փաթեթում և կաթուցիչում մարիխուանա տեսակի թմրամիջոց է: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728