Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։
Ըստ այդմ՝
աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման համար փոխհատուցում տրամադրելու գործընթացում պետության հետ համատեղ կարող են ներգրավվել նաև ոչ պետական կազմակերպությունները,
հստակեցվում է անկախ կյանքի կենտրոն հասկացությունը և գործունեությունը, սահմանվում են միասնական կանոններ ու մոտեցումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը,
հստակեցվում է անձնական օգնականի ծառայությունների մատուցման գործընթացը․ այն կդառնա եռակողմ՝ մեկ պայմանագրի կնքմամբ,
ֆունկցիոնալության գնահատում անցած և գործող գնահատման որոշում ունեցող անձինք նոր ծառայություն ստանալու համար կրկնակի գնահատում չեն անցնի․ փոփոխությունը կկատարվի միայն Ծառայությունների անհատական ծրագրում (ԾԱԾ)։






































