Թուրքիայում ՆԱՏՕ «Ծովային պահապաններ» (Operation Sea Guardian) զորավարժություններրին մասնակցել են Վրաստանի սահմանապահ ոստիկանության եւ ափային պահպանության տասնմեկ սպաներ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը։
Թուրքիայի ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները նույնպես մասնակցել են վարժանքներին, որոնք տեղի են ունեցել հունվարի 21-ից փետրվարի 9-ը։ Մասնակիցները տեղակայվել են Թուրքիայի ռազմածովային ուժերի «TCG Gaziantep (F-490)» ֆրեգատում։
ՆԱՏՕ «Ծովային պահապաններ» գործողությունը ներկայում դաշինքի հովանու ներքո անցկացվող միակ մշտական ծովային գործողությունն է։ Հիմնական նպատակներն են ծովային տարածքում ահաբեկչության դեմ պայքարը, ազատ եւ անվտանգ նավարկության խթանումը, ինչպես նաեւ ծովային անվտանգության կարողությունների զարգացումն ու ամրապնդումը։
Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 21-ին Թբիլիսիի եւ Անկարայի միջեւ ստորագրված տեխնիկական համաձայնագրի համաձայն՝ Վրաստանը ստացել է ՆԱՏՕ «Ծովային պահապաններ» գործողությանը մասնակցելու իրավունք։






































