ՔԿ աշխատկիցներն առգրավեցին «Իզմիրլյան» ԲԿ փոխտնօրենի համակարգիչը

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները քիչ առաջ դուրս եկան «ԻԶմիրլյան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակից։ Նրանք առգրավեցինփոխտնօրենի համակարգիչը։

Ավելի վաղ, այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Խուզարկություններ են իրականացվել նաև «Իզմիրլյան» ԲԿ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում։

ՔԿ–ից այս առնչությամբ միայն նշել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»։

Իր հերթին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին հայտնել է, որ քրեական եական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728