Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը. Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Գիա Վոլսկին շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Նա նշել է, որ Թբիլիսին գոհ է այդ զարգացումից, հաղորդում է «Вестник Кавказа»-ն։

Ըստ նրա՝ Վրաստանը գոհ է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավումից։

Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի ի հայտ գալով Վրաստանը չի անհետանա աշխարհագրական քարտեզից»։

«Վրաստանի կարևորությունը Ասիայի և Եվրոպայի միջև կապերի առումով անփոխարինելի է։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Զանգեզուրի միջանցքը կփոխարինի մյուս միջանցքներին, ապա նա կամ անտեղյակ է, կամ դիտավորյալ ստում է»,- հայտարարել է Վոլսկին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930