Կանադայի նահանգներից մեկի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հարձակվողը։ Երկու տուժած ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ մոտ 25-ը բժշկական զննում է անցնում։
Ըստ նախնական տեղեկությունների, կրակողը շագանակագույն մազերով կին է եղել։
Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանությունը դպրոցում հայտնաբերել է վեց զոհ, իսկ մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: CBC-ի հաղորդմամբ՝ ևս երկու զոհ հայտնաբերվել է այն վայրում, որտեղ, ըստ ոստիկանության, հնարավոր է՝ միջադեպ է տեղի ունեցել։
Ոստիկանությունը շարունակում է այլ տուժածների որոնումները:
Դպրոցը փակ կլինի մինչև շաբաթվա վերջ։






































