Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ը և բեռնատարը․ կա զnh

Երեկ՝ փետրվարի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 64 կմ-ին՝ Հարթավան-Քուչակ հատվածում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728