V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում․ ՀՀ-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի լուսանկարն ու գրել․

«Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը, ինչի համար շնորհակալ ենք ԱՄՆ գործընկերներին:

V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728